Պակիստանյան Կարաչի քաղաքում զինյալները հարձակվել են ստորջրյա նավերի բազայի վրա: Մեկ զինվորական զոհվել է, եւս մի քանիսը՝ վիրավորվել:
Հարձակվողների եւ զիծառայողների միջեւ փոխհրաձգությունը մոտ 6 ժամ է տեւել:
Զինյալների կողմից կա 2 զոհ, եւս 4-ը գերեվարված են:
Հարձակման պատասխանատավությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժման պակիստանյան թեւը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունիսից սկսած՝ սա զինյալների հարձակման երկրորդ դեպքն է Պակիստանում: Հյուսիսային Վազիրիստան տարածաշրջանում ապօրինի ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի խոշոր հատուկ գործողություն է մեկնարկել:





























