Արժույթի միջազգային հիմնադրամը դիտարկում է մինչեւ տարվա վերջ stand by կայունացնող ծրագրի շրջանակներում Ուկրաինային եւս 2.7 մլրդ դոլար փոխանցելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Վաշեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք դեռեւս 4,6 մլրդ դոլար ենք առանձնացրել՝ ներառյալ առաջին եւ երկրորդ տրանշները: Մինչեւ տարվա վերջ 2,7 մլրդ դոլար կառանձնանցնենք», - ասել է Վաշեն: Միջոցների առանձնացումը կախված կլինի Ուկրաինայի իշխանության կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումից:

3,2 մլրդ դոլար ընդհանուր գումարով առաջին օգնությունը փոխանցվել էր մայիսին, 1,4 մլրդ դոլարի չափով երկրորդ օգնությունը՝  սեպտեմբերի  սկզբին: Ընդհանուր առամամբ, ԱՄՀ-ն սատարել է տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում պետբյուջեի կայունացման նպատակով Ուկրաինային 17 մլրրդ դոլար առանձնացնելու նախագիծը: