Ռուսաստանին ուղղված Եվրամիության պատժամիջոցները կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսական գհիտությունների դոկտոր, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը:
«Փորձագետների հաշվարկով՝ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կավելանա մոտ 0.5 %-ով, 2015թ.-ին՝ 1%-ով», - նշեց Թադեւոսյանը: Իսկ Ռուսաստանի տնտեսական ակտիվությունից ուղղակիորեն կախված է հայկական արտահանումը եւ աշխատանքային միգրանտների պահանջարկը, հավելեց նա:
Թադեւոսյանի խոսքով՝ Ռուսաստանում սղաճը միահյուսվել է տնտեսական լճացման հետ, ինչը Հայաստանին խանգարում է արտադրանք արտահանել: «Իսկ մեր արտահանումը ավելացնելու, Ռուսաստանում այն ավելի մրցունակ դարձնելու հեռանկարներ չունենք», - հավելեց նա:




























