Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Իջեւան քաղաքի Նալբանդյան փողոցով ընթանալիս՝ ընկել է ջրատարը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: