ԱՄՆ-ի Պետդեպը հետեւում է Սայիդ Նուրիի գործին եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բացատրություն ներկայացնել Բաքվում նրա ձերբակալման հետ կապված: Այս մասին Վաշինգտոնի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Պետդեպը եւ ԱՄՆ-ի դեսպանատունը կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ ԱՄՆ-ի քաղաքացու գործով: «Մենք մշտական կապի մեջ ենք նրա հետ եւ հյուպատոսական  բոլոր հնարավոր ծառայությունները մատուցում ենք: Հյուպատոսական բաժնի ներկայացուցիչը նրա հետ հանդիպել էր  սեպտեմբերի 5-ին»,- հայտարարել է Պսակին:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի քաղաքացի Սայիդ Նուրին նախորդ շաբաթ ԱՄՆ թռչելիս ձերբակալվել էր Բաքվի օդանավակայանում: