Ռուսաստանը սպառնացել է սահմանափակել գազի արտահանումը ԵՄ երկրներ՝ Ուկրաինա ռեւերսային գազամատակարարմանը խոչընդոտելու համար, գրում է The Financial Times –ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի եւ արեւելաեվրոպական երկրների կառավարական շրջանակի աղբյուրները:
Իր հերթին «Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հերքել է նման տեղեկությունները: Ըստ նրա՝ ինքն առաջին անգամ է լսում սահմանափակումների մասին:
Մոսկվայի նախազգուշացումները ստացվում են ԵՄ-ի կողմից պատժամիջոցների նոր փաթեթի մշակման ֆոնին, որոնք կարող են վերաբերել ռուսական խոշոր էներգետիկ ընկերություններին:




























