Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մեկնարկել է ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ-երկիրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայկական պատվիրակությունը միջոցառման չի մասնակցում:
Հանդիպմանը ներկայացված են Ադրբեջանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորությամբ, Վրաստանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Մայա Փանջիկիձեի ղեկավարությամբ, Մոլդովան՝ վարչապետ, արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարար Նատալիա Գերմանի գլխավորությամբ, Բելառուսը՝ փոխարտգործնախարար Ելենա Կուպչինայի գլխավորությամբ, հաղորդում է «Ադրբեջանի նորությունները
ԵՄ-ից մասնակցում են Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեն, ԵՄ-ի գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելսա Շմիդտը, քարտուղարության ներկայացուցիչներ:
Հանդիպման հիմնական նպատակը «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցության ընդլայնումն է:





























