Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիեւի եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ հրադադարը պահպանվում է, սակայն առկա են միջադեպեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հրադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, սակայն դուք բացարձակապես ճիշտ եք, կան միջադեպեր եւ կողմերն այդ հարցում մեղադրում են մեկը մյուսին », - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության տնօրեն Վիտալի Անդրոնատին հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի գործողության սկզբում Ուկրաինայի արեւելքում 4 ուկրաինացի զինծառայող է զոհվել, եւս 29-ը՝ վիրավորվել:

Կիեւի իշխանությունների եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ հրադադարը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին: