ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցելու  պատրաստակամություն է հայտնել:

«ԱՄՆ-ի պետքարտուղարը քանիցս ինձ ասել է, որ մոտ ապագայում  ինչ-որ ձեւաչափ կառաջարկի, որում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, տարածաշրջանի երկրները կարող են գնահատել տեղի ունեցածը եւ փորձել մշակել շահերի հավասարակշռում, որպեսզի նպատակամղված զբաղվեն ահաբեկչական սպառնալիքի վերացմամբ», - ասել է Լավրովը, փոխանցում է «Ռոսբալտը»:

«Ես հետեւողականորեն հաստատել եմ մեր պատրաստակամությունը, բայց  առայժմ խոսքերից այն կողմ գործն առաջ չի գնացել»,- հավելել է նախարարը: