ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը այսօր կամ վաղը նշանակվելու է  Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ որոշումը արդեն կայացված է, մնում էհրամանը հրապարակվի:

Նշենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գոհար Պողոսյանը, ով այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարն է: Դեռ երեկ Արսեն Բաբայանին լրագրողները տեսել էին ԱԺ-ում, բայց նա հերքել էր նշանակման մասին լուրերը: