Խորհրդարանական քառյակի փլուզման մասին լուրերը չափազանցված են: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ամփոփելով քառյակի նիստի արդյունքները, լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հարցը, որոշում է ընդունվել հարգել քառյակի մեջ մտնող ցանկացած քաղաքակական ուժի՝ այդ հարցի շուրջ ունեցած տեսակետը:
«ՀՅԴ Դաշնակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, որոնք կհանգեցնեն կառավարման խորհրդարանական համակարգին, մնացած երեք քաղաքական ուժերը ներկայումս նպատակահարմար չեն համարում սահմանադրական բարեփոխումները», - ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ իր գործընկերները հրաշալիորեն հասկանում են՝ ինչի՞ վրա է հիմնված սահմանադրական բարեփոխումները սատարելու ՀՅԴ-ի ցանկությունը:
Ռուստամյանը նաեւ նշեց, որ նիստի ընթացքում քննարկված 8 կետերից առնվազն 7-ով «խորհրդարանական քառյակը գոյություն ունի»:





























