Մենք այցելել ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղեր, եւ կարեւոր առաջադրանքներից է այդ այցելությունների շուրջ եզրահանգումները: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ամփոփելով քառյակի նիստի արդյունքները, լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Գիտակցելով պատասխանատվության մեր մասը՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լրջորեն ամփոփել այդ այցելությունները: Խորհրդարանական քառյակը ոորոշել է սահմանադրորեն ամրապնդել սահամանամերձ գյուղերի կարգավիճակը», - հայտարարեց Ռուսամյանը:

Խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունն արդեն պատրաստ է:

Հիշեցնենք, որ պատգամավորները Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանամերջ գյուղեր են այցելել հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական ԶՈՒ-ի դիվերսիոն-հետախուզական հարձակումներից հետո:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am