Խորհրդարանական քառյակը հանդես կգա «Նաիրիտի» հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ, սեպտեմբերի 9-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քառյակի հանդիպման ավարտին:
Ըստ նրա՝ ժամանակին խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ կուսակցության, հրաժարվել էր նման նախաձեռնությանը կողմ քվեարկելուց: «Այսօր խորհրդարանական քառյակը կարծում է, որ ճիշտ ժամանակն է այդ հարցով կրկին զբաղվելու եւ վերջնական լուծում տալու համար»:
Ռուստամյանը նաեւ նշել է, որ խորհրդարանական քառյակը մտադիր է մի շարք օրինագծեր նախաձեռնել եւ այս կապակցությամբ քննարկվել է քառյակի ներսում այդ օրինագծերի վերաբերյալ համատեղ դիրքորոշման ձեւավորման հարցը:




























