Վարորդը չի կարող տուգանվել առանց դրա մասին իմանալու, ասվում է «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծում, որի քննարկումը սկսվել է այսօր՝ սեպտեմբերի 9-ին: Օրինագծի հեղինակը Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է:

Ինչպես նշվում է օրինագծում, ճանապարհային երթեւեկության կանոների խախտման համար տուգանումների մասին որոշումը անձամբ հասցեատիրոջը կհանձնվի ՝ ստացման կամ ստանալուց հրաժարվելու մասին վերջինիս ստորագրությամբ:

Եթե հասցեատերը հրաժարվում է ստորագրել, կամ ակտը կազմելիս ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցներին հասցեն սխալ է նշել, ապա որոշումը ուղարկվում է օրինախախտի գրանցման վայր, ինչպես նաեւ տեղադրվում Հայաստանի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (Azdarar.am):