Ռուսաստանի Յոշկար-Օլի քաղաքի օդանավակայանի տնօրեն Միխայիլ Սեմյենովին իր բնակարանում կախված են գտել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրապետական Քննչական կոմիտեի վարչությանը:
Ոստիկանության հիմնական վարկածով՝ Սեմյոնովն ինքնասպան է եղել:
Տղամարդու դին սեպտեմբերի 9-ի երեկոյան հայտնաբերել է նրա կինը՝ աշխատանքից վերադառնալիս: Նախաքննչական ստուգումներ են իրականացվում:





























