Խորհրդարանական քառյակը համաձայնեցրել է նամակի տեքստը, որը կուղարկվի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ արտագաղթի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար, սեպտեմբերի 9-ին քառյակի հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա՝ նամակում նշվում է, որ վերջին 5 տարում Հայաստանում արտագաղթի բացասական սալդոն կազմել է 212 հազար մարդ: Ամեն տարի երկիրը լքել է շուրջ 41 հազար մարդ: «Այսօր մենք գործ ունենք լայնածավալ արտագաղթի հետ, որը սպառնում է երկրի անվտանգությանը եւ հասնում է աղետալի չափերի»,- նշել է Ռուստամյանը:





























