Քիչ անց կսկսվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ երկու պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Մամուլի քարտուղարն ասաց, որ հանդիպումը կայանալու է ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: Հանդիպման մանրամասների մասին կտարածվի հաղորդագրություն: