Մայրաքաղաքի ազգաբնակչությանն առավել քաղաքակիրթ սպասարկելու ու երթեւեկությունն ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառագոտիներն առավել ընդգծելու, հիմնական տրանսպորտային հոսքերից ու երթեւեկելի գոտիներից առանձնացնելու նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթանում են ռետինե ուղղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխատանքները։
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան եւ Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների գոտիների կահավորումը ռետինե ուղղորդիչներով։ Ուղղորդիչների ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են Տիգրան Մեծի պողոտայի եւ Խանջյան փողոցի կանգառասրահներին հարակից հատվածներում։
Բացի վերոհիշյալ փողոցներից, ռետինե ուղղորդիչներով կկահավորվեն նաեւ Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Արցախի, Ագաթանգեղոսի եւ Գր. Լուսավորչի փողոցների կանգառագոտիները: Զուգահեռաբար կիրականացվեն նաեւ համապատասխան գծանշման աշխատանքները։





























