Նիստի ընթացքում խորհրդարանական քառյակը քննարկել է համատեղ ցույցի անցկացման հարցը: Այդ մասին այսօր՝ սեմտեմբերի 9-ին, լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով՝ ցույցն անցկացնելու մասին պայմանավորվածությունը ուժի մեջ է, քննարկվում են անցկացման ժամկետները, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հանդես է եկել իր հայտարարությամբ: Մոտակա ժամամակներս խորհրդարանական քառյակը կհայտարարի ցույցի անցկացման հստակ ժամանակը:

Նիստի ընթացքում նախնական ամփոփվել են կառավարությանը ներկայացվող 12 կետերը. «Մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա: Այդ կետերի շուրջ տարբեր քաղաքական ուժեր իրենց կարծիքներն են հայտնել եւ մենք որոշել ենք դրանք ամփոփել՝ միասնական դիրքորոշում ներկայացնելու նպատակով»: