Երեւան քաղաքի ավագանին այսօր որոշում է ընդունել, համաձայն որի՝ ավտոտրանսպորտային  միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող եւ այն  ղեկավարող, տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող  տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի  տուրքի վճարման արտոնություն` նշված տուրքը վճարելով Երեւանի քաղաքային  համայնքի բյուջեից:

Ըստ այդմ, ավագանին որոշել է Երեւան քաղաքի 2014 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1 մլն դրամ հատկացնել։ Հաշվի առնելով սահմանված կարգով տեղական տուրքի արտոնություն ստանալու համար քաղաքապետարան ներկայացրած դիմումների քանակը՝ հաշվարկը կատարվել է 100 անձանց հաշվով։