Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդղանի երդմնակալությանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը եզակւի հնարավորություն էր եւ Հայաստանի արտաքին քաղաքականության համար հնարավորություն եւ հաղթանակ է՝ նոր թուրքական կառավարության մարտահրավերի տեսակետից: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Թուրքիայի նոր կառավարության քաղաքականություն. ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա», - հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
«Եթե տեսնեք նոր թուրքական կառավարության ներկայիս կազմը, պետք է նշել, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի պատմության մեջ ամենաթույլ վարչապետն է, միեւնույն ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ամենաուժեղ նախագահը», - ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը՝ հստակեցնելով, որ սահմանադրական փոխոխությունները Թուրքիայում կհանգեցնեն նախագահական համակարգի հաստատմանը՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի օրինակով: Թուրքիայի վարչապետի դիրքերը, հավելեց վերլուծաբանը, զգալի կերպով թուլացել են:
Հիշեցնենք, որ Թուրքիայում առաջին անգամ նախագահական ընտրությունները անցկացվել են օգոստոսի 10-ին: Ձայների 52%-ով հաղթանակել է նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ վարչապետ նշանակվել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:



























