Ռուսաստանն ու Իրանը դիտարկում են «հացահատիկ նավթի դիմաց» սխեմայով համագործակցության հնարավորությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հացահատկային միացյալ ընկերությունների ղեկավարի տեղակալ Անդրեյ Գորմախին:

Նա հստակեցրել է, որ այս պահին այդ հարցով որոշում չկա:

«Մենք մեծ հույս ունենք, որ այդ սխեման կհաստատվի: ՀՄԸ-ն կարող է տարեկան մինչեւ 2–3 մլն տոննա հացահատիկ արտահանել Իրան, իսկ Իրանի հացահատիկային շուկայի ծավալը 5,7 մլն տոննա է», — ասել է նա: