Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման  աշխատանքները:

Մասնավորապես, 2014 թ. սեպտեմբերի 15-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.

1.«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 94.1-րդ կմ (Արագածոտնի մարզ, գյուղ  Գեղարոտ)՝ 1 արագաչափ երկու ուղղություններով ՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

2.Հ-1 «Մ4 Ջրաբեր-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ (Քաղսի գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: