ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 9-ին կազմել է 409.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.93 դրամ (նվազել է 2.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.30 դրամ (աճել է 0.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.05 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.77 դրամ, ոսկին՝ 16,583.34 դրամ, պլատինը՝ 18,493.26  դրամ:

Սեպտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: