Հայաստանի նկատմամբ Թուրքիայի նոր ժամանակացույցը հիմնված ՝ նոր օրացույցի վրա, որը սկսվում է 2015թ. ապրիլից, իսկ 2016-2017թթ.-ը նախատեսում է հարաբերությունների կարգավորման տարիներ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Թուրքիայի նոր կառավարության քաղաքականություն. ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայի քննարկման ընթացքում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ հարաբերությունների կարգավորմանը փուլ առ փուլ վերադարձի գաղափարը նպատակաուղղված է Ադրբեջանի միջամտությանը սահմանափակմանը: Հասկանալի է, որ հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնական դիվանագիտական կարգավորումը դեռ հեռվում է:

 «Թուրքիայի համար առաջին դրդապատճառը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է. դա իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի թուլացումն է, ինչպես նաեւ Թուրքիայի վրա Ադրբեջանի աճող իշխանությունը զսպելու եւ կառավարելու մտադրությունը: Մյուս դրդապատճառը քաղաքական է. նախագահ էրդողանը ընթացիկ տարվա ապրիլի 23-ին հանդես եկավ աննախադեպ ուղերձով: Սա կարեւոր հանգամանք էր այն տեսակետից, որ Էրդողանին թույլ տվեց ավելի փափուկ քաղաքական իմիջ ձեռք բերել, ինչպես նախկին նախագահ Աբդուլա Գյուլը», նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը: