Հայաստանի դատական դեպարտամենտի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնող Գոհար Պողոսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:

Արսեն Բաբայանը 2012 թվականի փետրվարից զբաղեցնում էր ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնը: