«Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց մյուս կողմից փաստում ենք, որ գոյություն ունի հակամարտություն հենց Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «1news.az»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կագավիճակի վերջնական լուծումը պետք է լինի գործընթացի արդյունք. «Ղարաբաղի կարգավիճակը հնարավոր չէ լուծել մեկ օրում: Բայց եթե միջանկյալ լուծում գտնվի, հնարավոր կլինի խուսափել շատ խնդիրներից, որ կան հակամարտության պատճառով: Օրինակ, կարող են բացվել հեռահողադրակցության ուղիները եւ այլն, ինչը շատ կարեւոր կլինի կողմերի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգության ու բարգավաճման համար»,- նշել է Սեմնեբին եւ հավելել, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայի թեմա է ու կարճ ժամկետում չի լուծվի: