Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 9-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հովտուն-Բանդիվան ավտոճանապարհի 1-ի կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետեւանքով ուղեւորը` 24-ամյա Ժ. Ս.-ն, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները Ժ. Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենան:





























