Ամերիկյան Մայամիի դատարանը ավելացրել է ազատազրկման դատապարտված Խոսե Պադիլայի պատժաչափը, որը դատապարտվել էր ահաբեկչության աջակցելու մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով СBS հեռուստաալիքը:
Նախապես, 2008-ին, Պադիլան երկու հանցակիցների հետ մեղավոր է ճանաչվել ծայրահեղականների հավաքագրելու մեջ եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:
Նա կալանավորվել է 2002-ին ԱՄՆ-ում, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ» պայթեցնելու «Ալ Կաիդայի» պլաններին առնչություն ունենալու կասկածանքով:
Այնուհետեւ վերաքննիչ ատյանում այդ դատավճիռը մեղմ է համարվել, դատախազը Պեդիլայի համար առաջարկել է 30 տարվա ազատազրկում:





























