Երեւանի ճանապարհային ոստիկաններն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կանխել են կնոջ ինքնասպանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Ա.Մ.-ն անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է իրեն ցած նետել: Ոստիկանները, քաղաքացիների հետ համատեղ, կնոջը համոզել են չդիմել այդ ծայրահեղ քայլին: Դեպքի առթիվ քննություն է կատարվում:





























