2014 թվականի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ եւ սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ հաջորդ օրը ձերբակալվել է Նարեկ Պ.-ն: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Պետրոս Կ.-ն էլ  իր հերթին է հարվածել Նարեկ Պ.-ին` առողջությանը պատճառելով թեթեւ վնաս:

Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն: