Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, սեպտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 31-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ճանապարհի այդ հատվածում 31-ամյա Հարություն Տոնոյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի պատին:
Պատահարի հետեւանքով Հ. Տոնոյանը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Գիշերը, ժամը 01.30-ին, վարորդը Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնում մահացել է:
Ուղեւոր Ռ.Բ.-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























