Հայաստանի խորհրդարանի նիստերի երրորդ օրն առանձնացավ մեկ այլ նորությամբ. եթե նախորդ օրերին մականունավոր որոշ պատգամավորներ, չպատասխանելով լրագրողների հարցերին, գործի էին դնում իրենց  բնորոշ բառապաշարը, ապա ՀՀԿ-ական պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը դիմեց մեկ այլ հնարամտության։

Նիստերի դահլիճում գրանցվելուց 15 րոպե անց նա դուրս եկավ դահլիճից, թերեւս ավարտած համարելով իր պատգամավորական պարտականությունը: Լրագրողներին տեսնելուն պես նա ասաց, որ նեղացած է լրագրողներից եւ հարցերին չի պատասխանելու։

Հարցին, թե գուցե վիրավորվա՞ծ է, Ալեքսանյանն ասաց. ««Ես ձեզնից եմ նեղանալու՝ լույսը գցել եք աչքերիս»: