Ռուսական զորքերի 70%-ը հեռացել են Ուկրաինայի տարածքից, կառավարության ընդլայնված նիստում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ես հենց նոր տեղեկություն ստացա հետախուզական ծառայությունից, որ ռուսական զորքերի 70%-ը հեռացվել են սահմանից: Սա մեզ խաղաղ կարգավորման հույս է ներշնչում», - հայտնում է ՈՒՆՆ-ն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը հայտնել էր, որ «ռուսական զորքերը շարունակում են կոպտորեն խախտել հրադադարի պայմանները՝ գնդակոծելով ուկրաինական զորքերի դիրքերը, այդ թվում՝ ծանր սպառազինությամբ: Միաժամանակ նա հայտնել էր, որ հակաահաբեկչական գործողության ուժերը չեն խախտում կրակ բացելու արգելքը:

Տիմչուկը նաեւ նշել է, որ ռուսական զորքերն ու ռուսամետ ակտիվիստները  հրադադարն օգտագործում են զորքերի վերախմբավորման համար եւ շարունակում են կենտրոնանալ Նովոազովի շրջանում: