«18plus.am» ինտերնետային կայքի հիմնադիր Արթուր Մնացականյանը մեղադրվում է կայք ստեղծելու եւ պոռնոկոգրաֆիկ բնույթի նյութեր տարածելու մեջ:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ ըստ մեղադրանքի՝ Արթուրը 2012թ.-ի հունիսին համակարգչի միջոցով ստեղծել է կայք եւ պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ եւ անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:

Արթուր Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում: