Իշխող ռեժիմը սահմանադրական բարեփոխումների դիմում է իր իշխանությունը վերարտադրելու նպատակով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այլ այս հարցին բացատրություն չկա: «Չի հիմնավորվում՝ գործող կարգը ինչո՞ւ չի բավարարում ընթացիկ իրավիճակի պահանջներին», - նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացին, Սարգսյանը նշեց, որ այդ հարցում Կոմունիստական կուսակցությունը ողջունում է իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, քանի որ կառույցին միացումը կուժեղացնի անվտանգության հարցը եւ շատ տետեսական խնդիրներ կլուծի:

Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների օրինագիծը նախագահ Սերժ Սարգսյանին կներկայացնի հոկտեմբերի 15-ին: