Խորհրդարանում օրենսդիր եւ օրենքի նախագիծ ներկայացնող գործադիրի ներկայացուցիչները նույնիսկ կատակելու ժամանակ են գտնում։

Օրենքի նախագիծ ներկայացնող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կատակով ասաց. «Մեր ռադիոլսողներին տեղեկացնեմ, որ մեզ միացավ հենց նոր Չինաստանից վերադարձած Նաիրա Զոհրաբյանը»։

Թեման նույն ոգով շարունակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Իսկ հիմա խոսքը փոխանցում եմ Վանաձորից եկած Էդմոն Մարուքյանին»։