Դոնեցկում չեն դադարում օդանավակայանի համար մղվող մարտերը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Դոնեցկում չեն դադարում օդանավակայանի համար մարտերը: Ուկրաինայի ԶՈՒ-ի դիրքերի վրա երեկվա հարձակման ժամանակ այդ շրջանում ռուսաստանցի վարձկանները կորցրել են 3 տանկ եւ 2 ԲՄՊ», - հայտնել է Լիսենկոն:
Ըստ նրա՝ Դոնեցկի օդանավակայանում իրենց ստորաբաժանումների դիրքերի վրա կրակել են՝ կիրառելով «Գրադ» համակարգեր:





























