ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների անհապաղ կիրառումը:

«Ներկա իրավիճակից ելնելով՝ մենք հանդես ենք գալիս այդ պատժամիջոցների ցուցակը հրապարակելու նախաձեռնությամբ: Հուսով եմ՝ այս հարցը հընթացս կլուծվի», - հայտարարել է Մերկելը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ պատժամիջոցը կարելի է չեղարկել, եթե Ուկրաինայի արեւելքում հրադադարի մասին համաձայնության բոլոր 12 կետերը իրականացվեն: Պատժամիջոցները ինքնանպատակ չեն, այլ «սահմանվում են միայն այն դեպքերում, երբ այլ ելք չկա», - dpa-ն մեջբերում է գերմանական կառավարության ղեկավարի խոսքերը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: