Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Ա. Տ.-ին տեսակցության եկած հոր՝ Վ. Տ.-ի մոտից անձնական խուզարկության ժամանակ ներքնաշորի միջից հայտնաբերել եւ առգրավվել են 22 հատ դեղապատիճ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, կատարվում է հետաքննություն:





























