Հայաստանի մայրուղիներում թույլատրելի արագությունը կարելի է նաեւ մեծացնել, սեպտեմբերի 10-ին խորհրդարանում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ ավտոտրանսպորտային ճանապարհների վիճակագրությունը մանրակրկիտ ուսումնասիրվում է, եւ այն ճանապարհներին, որտեղ թույլատրելի արագության մեծացումը նոր վթարների չի հանգեցնի, դա կարելի է անել:
Մի շարք ճանապարհներին թույլատրելի արագությունն արդեն 70-ից դարձել է 90 կմ/ժ: «Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ վիճակը կատարյալ է, բայց դուք արդեն հիմա կարող եք, հետեւելով դինամիկային, հավաստիանալ, որ մենք արդեն որոշակի քայլեր ենք ձեռնարկել: Իր գործողություններն օր օրի կատարելագործում է նաեւ Ճանապարհային ոստիկանությունը»,- հավելել է նա:




























