«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ, Արգիշտի, ինչպես նաեւ Գրիգոր Լուսավորիչ, Խորհրդարանի, Արգիշտի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:





























