Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չի կրճատել Լեհաստանին գազի մատակարարումները: Մատակարարումների ծավալը նախորդ օրերի մակարդակում է եւ օրական կազմում է 23 մլն խմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման հայտարարությամբ է հանդես եկել «Գազպրոմի» պաշտոնական նեկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը: «Գազպրոմի» գազի մատակարարուների ծավալի կրճատման մասին տեղեկատվական գործակալությունների հաղորդագրությունները ճիշտ չեն: Ներկայումս Լեհաստանին նույնքան գազ է մատակարարվում, ինչպես եւ նախորդող օլրերին՝ օրական 23 մլն խմ»:

Նրա խոսքով՝ գազի մատակարարումները իրականցվում են բոլոր ուղղություններով ՝ «ելնելով ներկա պահին առկա արտահանման ենթակա ռեսուրսներից»:

Ավելի վաղ լեհական PGNIG ընկերությունը հայտարարել էր վերջին երկու օրերի ընթացքում ՌԴ-ի գազի մատակարարումների 20-24%-ով կրճատման մասին: Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի՝ «Ուկրտրանսգազի» ղեկավարը հաղորդել էր Լեհաստանի կողմից Ուկրաինային գազի հետադարձ մատակարարումների դադարեցման մասին: