Այսօր՝ օգոստոսի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին՝ մարմնական վնասվածքներով: NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել սպանությունից: Սպանված կինը 70-ամյա Ռաիսա Մարգարյանն է:

Ըստ նախնական տեղեկությունների, նրա գլխին բութ գործիքով հարվածել են, ապա լոգարանում խեղդամահ արել: Այլ մանրամaսներ դեռ հայտնի չեն: Այս պահին դեպքի վայրում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նշենք, որ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են սպանությունը: