Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 10-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ադոնցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երազ» գործարանի տարածքում` պահեստներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել տաս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Հրդեհաշիջմանը մասնակցել են Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Արաբկիր, Կենտրոն վարչական շրջանների թվով 6 ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել` 18.49-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարերը՝ 5000 քմ:





























