Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 10-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կանխել են Էջմիածին քաղաքի Նարեկացի փողոցի բնակիչ Ն. Բ.-ի (ծնվ. 1986 թ.) ինքնասպանության փորձը, ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին:





























