Սեպտեմբերի 11-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտա եւ Արտաշիսյան փողոցի խաչմերուկում վթար ՝ եղել:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 34MR372 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Հ., ծնվ. 1984թ.) բախվել է կայանված ՃՈ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 734ՈՍ01 պետհամարանիշի ավտոմեքենային, որն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Հ. Գ.-ին (ծնվ. 1966թ.), Կ. Կ.-ին (ծնվ. 1980թ.) եւ Գ.Ա.-ին (ծնվ. 1981թ.), այնուհետեւ բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի 10SL655 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Խ., ծնվ. 1987թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ.Հ.-ն, Հ.Գ.-ն, Կ.Կ.-ն եւ Գ.Ա.-ն տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:
Բժիշկները Հ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն ծանր:
Փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ-2121» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաների գազի արտահոսքը:





























