«Սոյուզ ՏՄԱ-12Մ» տիեզերանավն անձնակազմով հանդերձ վերադարձել է Միջազգային տիեզերական կայանից՝ վայրէջք  կատարելով Ղազախստանի Ջեզքազգան քաղաքից 150 կմ հարավ-արեւելքում:

Թռիչքների կառավարման կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ որոնողա-փրկարարարկան խմբի անդամները Երկիր վերադարձած տիեզերագնացներին հանել են տիեզերանավից, նրանց վիճակը նորմալ է:

170-օրյա տիեզերական գործուղումից Երկիր վերադարձել են Ալեքսանդր Սկվորցովը  եւ Օլեգ Արտեմեւը, նաեւ՝ ՆԱՍԱ-ի աստղանավորդ եւ Սթիվեն Սվոնսոնը:

ՄՏԿ-ում մնացել են երեք տիեզերագնացներ՝ ռուսաստանցի Մաքսիմ Սուրաեւը, ամերիկացի Ռիդ Ուայսմենը եւ եվրոպացի Ալեքսանդր  Գերստը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: