Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում այս գիշեր սպանություն է տեղի ունեցել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Քանաքեռի 2-րդ փողոցի աստիճանների վրա հայտնաբերվել է մահացած տղամարդ՝ նույն փողոցի բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանի դին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Հանգամանքները ճշտվում են:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ սպանվածը նախկինում դատապարտված է եղել:





























