Հայաստանի գյուղացիներին պետք է հետ պահել քաղաքներ արտագաղթելուց, ասված է Habitat-ի Հայաստանի մասին ազգային հաշվետվությունում, որը կազմվել է ՄԱԿ-ի Կենսատարածքի կառավարման խորհրդի համար:

2014թ. սոցիոլոգիական տվյալով՝ ՀՀ բնակչությունը 3 մլն 17 հազ. մարդ է կազմում, որոնցից 63,4%-ը բնակվում են քաղաքներում, 36,6%-ը՝ գյուղերում:

Հայաստանի քաղաքների տարածքի 90%-ը տնտեսապես ինտենսիվ յուրացված գոտում է: Սրանից ելնելով՝ պետությունը պետք է կարգավորի քաղաքների հետագա աճը, ասված է  զեկույցում:

Հարկավոր է խոշոր քաղաքների անկառավարելի աճը կանխող եւ փոքր եւ միջին քաղաքների՝ հատկապես սեյսմիկ առումով հուսալի եւ գյուղատնտեսության համար ոչ պիտանի  տարածքներում աճը խթանող սխեմա մշակել:

Անհրաժեշտ է նաեւ բարձրացնել գյուղական կյանքի որակը՝ էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի հասանելիությունը, նաեւ՝ պետծառայությունների որակը: